Բաժիններ՝

Ադրբեջանը, Իրանն ու Վրաստանը ստորագրել են երկաթուղային ոլորտում համագործակցության վերաբերյալ արձանագրություն

Իրանի Թավրիզ քաղաքում կայացել է եռակողմ հանդիպում «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի, «Իրանի երկաթուղային ճանապարհների» գլխավոր տնօրեն Մոհսեն Պուրսեիդ Աղայի ու «Վրաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի մասնակցությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների տրանզիտային պոտենցյալի մեծացման հեռանկարները՝ Վրաստանով, Ադրբեջանով դեպի Պարսից ծոց տրանզիտային բեռներափոխադրումների մեծացման նպատակով՝ Վրաստանի ծովային նավահանգիստների օգնությամբ:

Հանդիպման հիմնական թեմաները եղել են Իրանի ապրանքաշրջանառության աճն ու վերոնշյալ տրանսպորտային միջանցքի արդյունավետությունը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են արձանագրություն, որը հաստատում է եռակողմ համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031