![](/banners/BeFunky-design.jpg)
Brent նավթի գինը ընկել է 36 դոլարից՝ վերջին 11 տարում առաջին անգամ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/navt2.jpg)
Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի գինը 2004 թվականի հուլիսից առաջին անգամ նվազել է 36 դոլարից, հայտնում է РБК-ն:
ICE բորսայի գիշերային առևտրի ժամանակ Brent նավթի ֆյուչերսների գինը նվազել է 1 բարելի դիմաց 35,98 դոլարից:
Նվազելով՝ հասնելով մինչև 11-ամյա նվազագույն շեմին, նավթի գինը աճուրդում բարձրացել է՝ հասնելով 36 դոլարի:
Դեկտեմբերի 23-ին աճուրդների բացումից հետո Brent նավթի 1 բարելի գինը դարձյալ բարձրացել է՝ տատանվելով 36,5 դոլարի միջակայքում: