
Բունդեսվերն ավարտել է իր առաքելությունը Թուրքիայում

Բունդեսվերն ավարտում է Թուրքիայում հակաօդային պաշտպանության իր առաքելությունը, որի նպատակն էր կանխել Սիրիայի կողմից հնարավոր հարձակումները: Զենթահրթռիռային Patriot համակարգերը Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից հեռացվել են դեկտեմբերի 23-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Գերմանիա, հայտնում է dpa գործակալությունը:
Գերմանիա է վերադարձել նաև 76 գերմանացի զինծառայող: Եվս 40 մարդ հայրենիք կվերադառնա մինչև տարեվերջ, հայտարարել է բունդեսվերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը:
Գերմանիայի կառավարությունը որոշել էր առաքելությունը ավարտել 2015 թվականի օգոստոսին: Բեռլինը որոշել է, որ Սիրիայից Թուրքիային օդային հարձակումներ չեն սպառնում: Հոկտեմբերին համակարգերը հանվել էին մարտական հերթապահությունից:
Patriot համակարգերը տեղակայվել էին Կահրամանմարաշ քաղաքից ոչ հեռու՝ թուրք-սիրիական սահմանից 100 կմ հեռավորության վրա: