Բաժիններ՝

Էրդողանը Ռուսաստանի կողմից «Սու-24»-ի «սև արկղի» հրապարակային բացումը «շոու» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վերաբերմունքն է հայտնել Ռուսաստանի կողմից «Սու-24» ինքնաթիռի բորտային ինքնագրի հրապարակային բացման ու դրանցում պարունակվող տեղեկությունը կարդալու անհնարինության նկատմամբ, հայտնում է Milliyet թերթը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վստահ է իր գործողություններում: «Նախ՝ Ռուսաստանը հայատարարեց «սև արկղում» պարունակվող տեղեկության մասին՝ դա վերածելով շոուի: Հետո նրանք հայտնեցին, թե արկղի վնասված լինելու պատճառով չեն կարող կարդալ այդ տեղեկությունը:

Մենք վստահ ենք մեզ վրա: Նմանատիպ շոուները դժվար վիճակի մեջ են գցում նրանց, ովքեր ցանկանում են դրանից օգուտ քաղել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի երկնքում խոցված ռուսական ռմբակոծիչի ինքնագրում պարունակվող տեղեկության վնասված լինելու մասին՝ հայտնելով, որ միկրոսխեմաներից միայն 1-ն է նորմալ վիճակում, իսկ մյուսները լրջորեն վնասվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս