
Իվանիշվիլիի վերադարձի մասին խոսք անգամ չկա. «Վրացական երազանք» խմբակցության նախագահ

Ինչպես հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Գեորգի Վոլսկին, Վրաստանի նախագահի ապագա թեկնածուներից մեկը երկրի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին է, սակայն ինտենսիվ խորհրդատվությունները շարունակվում են, իսկ թե ով կլինի վարչապետ, հայտնի կդառնա մոտ օրերս: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Կարող եմ վստահորեն ասել, որ մենք կխորհրդակցենք, ապա նոր կտանք ձեզ ավելի հստակ տեղեկություն: Գեորգի Կվիրիկաշվիլին նրանցից մեկն է: Բնականաբար, մարդկանց ավելի շատ հետաքրքրում են թեկնածուները, սակայն ես կարծում են, որ հիմա մենք պետք է զերծ մնանք նախնական հայտարարություններից: Այսօր կլինեն ինտենսիվ խորհրդատվություններ, դրանք շարունակվում են Թբիլիսիում, հավանաբար, օրվա ընթացքում որոշումը հայտնի կլինի»,- հայտարարել է Վոլսկին:
Նրա խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլիի վերադարձի մասին իշխանություն, խոսք չի գնում: «Հնարավոր է, Բիձինա Իվանիշվիլին ընդգրկված է խորհրդատվություններում, սակայն ոչ այն չափով, որքան այդ մասին խոսում են: Ես չեմ սիրում «բացառում եմ» բառը, սակայն Բիձինա Իվանիշվիլիի վերադարձնի մասին խոսք չկա ու կարծում եմ՝ չի լինի»,- հայտարարել է վրացի պատգամավորը: