Ինչպես հայտնում է APA-ն, այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վրաստանի արտգործնախարարի հետ:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ ու մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը երեկ կնքվել է Դոհայում Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի երեք երկրների միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել մինչև 10 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն:
Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին:
Ամերիկյան Exxon South Caspian Limited նավթագազային ընկերությունը, որը ընդգրկված է Exxon Corporation-ի կազմում, հայտարարել է Ադրբեջանում իր մասնաճյուղի փակման մասին, գրում է ադրբեջանական Vergilər թերթը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին ու գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական ներկայացնել «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար»: Այս մասին Twitter-ում գրել է Պորոշենկոյի մամլու քարտուղար Սվյատոսլավ Զեգոլկոն, տեղեկացնում է TASS-ը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է ադմինիստրացիայի նոր ապարատի աշխատավարձերի փաստաթղթերը: Համաձայն դրա՝ բարձրացել են ադմինիստրացիայի աշխատակիցների աշխատավարձերը, հայտնում է dumskaya.net-ը:
«Մենք պետք է ցուցադրենք, որ ինտեգրումը գործում է, ու դա հավելյալ խթան է ինտեգրման գործընթացների համար: Ու, իհարկե, ձեր աջակցությունն անխոս կօգնի ձեզ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ նրա համար, որ Դուք ասացիք, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական, սա անկասկած կօգնի բազմաթիվ հարցեր լուծել, որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Թուրքիան սկսել է հրետանային հարվածներ հասցնել Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) և «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունների (PKK) զինյալների դիրքերին, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Իրանը չի դադարեցնի պայքարը ԴԱԻՇ ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Թուրքական իշխանությունները հանդես են գալիս Սիրիայում ցամաքային օպերացիա սկսելու անհրաժեշտության օգտին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը այցով գտնվում է Ադրբեջանում, կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային չսրել վիճակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, հայտնում է APA գործակալությունը:
Գերմանիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ինտենսիվացմանը:
ՄԱԿ-ի տվյալով՝ ավիահարվածի հետևանքով սպանվել է մոտ 50 խաղաղ բնակիչ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի նման հարձակումները, ապա անխուսափելի են ավելի լուրջ հետևանքներ:
Նվազագույնը 3 մարդ է սպանվել Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ԱԻՆ-ին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները 100-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ ձեռնամուխ եղել դաշտային պարապմունքների:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է Սեկուտան:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է ուկրաինական 197 բեռնատարների երթևեկության կասեցման մասին, որոնք գտնվում են ռուսական տարածքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում համատեղ մամուլի ասուլիս է տվել իր գործընկերոջ՝ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների վարչապետերը խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը:
«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանում գրանցել է Զիկա վիրուսով հիվանդացության առաջին դեպքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ադրբեջան կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, տեղեկացնում է APA գործակալությունը:
Վրաստանի կողմից վիզային (այցագրային) ռեժիմը դյուրացվել է փետրվարի 15-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով ուղևորվել է Իրան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ռուսաստանը երբեք չի խնդրի Արևմուտքին, որ վերջինս չեղյալ հայտարարի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի զորանոցի ուղղությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քրդական զորամիավորումներում իր աղբյուրներին:
«Հակամարտության հարևանությունն է ավելի վտանգավոր դարձել, բայց Ղարաբաղյան հակամարտության դինամիկան պահպանվում է՝ լարվածություն սահմանին և շփման գծում, երկարաձգվող բանակցային գործընթաց»,- ասում է Լոնդոնի Քինգս քոլեջի Անվտանգության դասընթացների բաժնի առաջատար ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը:
Հայտնիների, այդ թվում՝ Մադոննային, Ջասթին Բիբերին ու Ջենիֆեր Լոպեսին, կարող են հրավիրել փրկել Թուրքիայի զբոսաշրջությունը, հայտնում է Daily Sabah-ը: