![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ տրանսպորտի նախարարությունն արգելափակել է ուկրաինական 197 բեռնատարների երթևեկությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/bernatar1.jpg1_1.jpg)
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է ուկրաինական 197 բեռնատարների երթևեկության կասեցման մասին, որոնք գտնվում են ռուսական տարածքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերատեսչությունում բեռնատարների արգելափակումը անվանել են պատասխան՝ ուկրաինական կողմի նմանատիպ գործողությանը:
Ուկրաինացի ակտիվիստները փետրվարի 12-ին սկսել էին բոյկոտել ռուսական բեռնատարները, որոնք ուղևորվում էին դեռպի Բելառուս: Ի պատասխան՝ «Ռոստրանսպորտնադզորը» ուժեղացված հսկողություն էր սահմանել Ռուսաստանի տարածքով տեղաշարժվող ուկրաինական ավտոմեքենաների նկատմամբ:
Երեկ Ուկրաինայի կառավարությունը հայտնեց երկրի տարածքում ռուսական համարանիշներով բեռնատար ավտոմեքենաների տրանզիտային փոխադրումների ժամանակավոր կասեցման մասին:
Ռուսական կողմն ուկրաինական իշխանություններից պահանջում է լուծել այդ կոնֆլիկտը: