Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ բռնազավթել է Ադրբեջանի հողերը. Դավութօղլու

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում համատեղ մամուլի ասուլիս է տվել իր գործընկերոջ՝ Արսենի Յացենյուկի հետ: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների վարչապետերը խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի քաղաքականությունը:

Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ: «Ներկայում երեք երկրներում Ռուսաստանը հանդես է գալիս բռնազավթողի դերում՝ Ուկրաինայում, Վրաստանում ու Սիրիայում: Հայաստանը նույնպես բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նրա կարծիքով՝ եթե միջազգային հանրությունը համապատասխան կերպով արձագանքեր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, Ռուսաստանը, հավանաբար, ռիսկի չէի դիմի ռմբակոծություններ սկսել Սիրիայում:

«Այսօր մենք Ուկրաինայի հետ միասնական դիրքորոշման ենք Ուկրաինայի ու Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ: Ուկրաինան մեզ համար ոչ միայն հարևան է, այլև ռազմավարական գործընկեր: Թուրքիան աջակցում է տարածքային ամբողջականությանն ու դատապարտում է Ղրիմի բռնակցումը: Ղրիմը թաթարների հայրենիքն է»,- հայտարարել է Դավութօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս