Իրանը հրաժարվել է սառեցնել նավթարդյունահանումը
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ ու մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը երեկ կնքվել է Դոհայում Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի երեք երկրների միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնյաները, որոնք պատասխանատու են Իրանի ու ՕՊԵԿ-ի համագործակցության համար, ասել են, թե բազմաթիվ երկրներ ավելացնում էին նավթարդյունահանման ծավալներն այն ժամանակ, երբ Իրանը Արևմուտքի պատժամիջոցների ներքո էր: Հիմա, երբ այդ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել, նավթարդյունահանման մակարդակը մտադիր է ավելացնել արդեն Իրանը:
Թեհրանի որոշումն անհնար է դարձնում Դոհայում ստորագրված համաձայնագրի կենսագործունեությունը, քանի որ պարտադիր պայման է նշված համաձայնագրին ՕՊԵԿ-ի բոլոր անդամ երկրների համաձայնությունը, իսկ Իրանն ՕՊԵԿ-ի անդամ է: Միաժամանակ, չի բացառվում, որ բանակցությունները շարունակվեն:
Նավթային կարտելի այլ անդամ երկրներ կողմ են հանդես եկել համաձայնագրին: Մասնավորապես, նավթարդյունահանման մակարդակի սառեցմանը կողմ են Քուվեյթի իշխանությունները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրների էներգետիկայի նախարարներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքից հետո պայմանավորվել են սառեցնել նավթարդյունահանումը: Նավթի արդյունահանումը որվել էր կայունացնել հունվարի 11-ի մակարդակում: Այս մասին ավելի ուշ գործակալության հետ զրույցում հայտնել էր Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին: Նա հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան նույնպես համաձայնել է այդ որոշման հետ:
Այս տարվա հունվարին ՕՊԵԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված Ռուսաստանի ու մյուս նավթարդյունահանող երկրների հետ դաշինքի ստեղծման մասին, որի նպատակն է կրճատել նավթարդյունահանումն ու նավթի գնանկումը կասեցնելը: