«Տեսեք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներից մեկը Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ վեր է կենում ու գնում Քոբանի: Ու այնտեղ նա այսպես կոչված գեներալից ստանում է հուշատախտակ: Ինչպե՞ս կարող ենք մենք ձեզ վստահել: Ե՞ս եմ ձեր գործընկերը, թե՞ Քոբանիի ահաբեկիչները»:L
Երեկ Թուրքիայի արևելյան Շիրնակ նահանգի քրդաբնակ Ջիզրե շրջանում տներից մեկի նկուղում սպանվել են տասնյակ քուրդ զինյալներ:
«Անկասկած, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, անկեղծությամբ չի սկսի ողջունել Հայաստանի և Իրանի ակտիվ մերձեցումը, սակայն ներկայումս Իրանի դերակատարությունը Ռուսաստանի համար բարդ է գերագնահատելը»,- ասում է ՌԴ պետական հումանիտար համալսարանի դոցենտ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Գուշչինը։
Բաքվի բնակիչ, 1973 թվականին ծնված Անար Վահիդօղլու Մամեդովը Նասիմի շրջանում ինքնահրկիզվել է:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնում շարունակվում են հակամարտությունները թուրքական բանակի ու քրդերի միջև, ինտենսիվ մարտ է ընթանում հրետանիի ու գնդացիրների կիրառմամբ, հայտնում է RIA Novosti-ն թղթակիցը դեպքի վայրից: Համազարկերի ձայնը տարածվել է ողջ քաղաքում:
Բանակցությունները կոնսորցիումի հետ հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, գտնվում են ակտիվ փուլում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար մարդու մահվան մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսում է Էրդողանի հեռախոսազանգերը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս-քվոյի պահպանմամբ:
Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն:
Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի Լաթաքիայի շրջանի Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու, դրա հարակից տարածքների և գերեզմանատանը հասցված վնասները:
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան կանգնեցնում է փլուզման եզրին, գրում է The Independent-ը:
ԵՄ երկրների ներկայացուցիչներն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննարկել են ԵՄ-Թուրքիա գործողությունների պլանի իրականացման հարցերը, որոնք վերաբերում են ներգաղթյալների ու փախստականների հոսքի նվազեցմանը:
Գորիի զինվորական հոսպիտալում վրացի զինծառայող է զոհվել գրիպի H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն դատապարտել ԵԽ ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները: Այս մասին, ի պատասխան ադրբեջանական APA գործակալության հարցման, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայտարարությունը, որն ավելի վաղ տարածել էր Մինսկի խումբը մինչ ԵԽ ԵՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները:
Ստամբուլում ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 10-ից ավելի մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ, գրում է թուրքական Sabah թերթը:
Թուրքիայի Մարդին քաղաքում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր Հանրապետության հրապարակում, հայտնում է Sabah-ը: Տուժել է 1 մարդ, որը հոսպիտալացվել է:
«Չստանալով ռազմական պատասխան Ռուսաստանի կողմից՝ Թուրքիան իր դիվանագիտությունն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնում Ռուսաստանի դեմ, ինչին, կարծում եմ, ի վերջո ՌԴ իշխանությունները պետք է արձագանքեն, թեև արդեն իսկ կան պատժամիջոցներ, որոնք բավականին լուրջ բացասական հետևանքներ կունենան թուրքական տնտեսության վրա»։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկարաձգված հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Թեհրանում է, այլ Մոսկվայում։ Հենց պաշտոնական Մոսկվայի հավակնություններն ու ցանկության բացակայությունն են խոչընդոտում տարածաշրջանի զարգացմանը։ Այո, այո, որքան էլ որ տարօրինակ հնչի, դա հենց այդպես է»։
ՍՊԾ դիտացանցը հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
«Որքանով տեղյակ եմ, մեր երկրների պաշտպանական համագործակցությունը զարգանում է: Իրանն ունի զենքի հավելյալ ծավալներ գնելու ցանկություն Ռուսաստանից, ու Ռուսաստանի կառավարությունը նույնպես ցանկություն ունի դրական պատասխան տալ նման կարգի հարցերին: Հաշվի առնելով դա՝ երկու կողմերը պետք է հասկանան միմյանց»,- հայտարարել է Վելայատին Մոսկվա կատարած այցի արդյունքներով:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատը ևս մեկ տարով երկարաձգվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ավիահարվածներ հասցնել երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված բախումները շփման գծի երկայնքով ու սահմանի երկարությամբ անհանգստություն են հարուցում:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով վրացական լրատվամիջոցներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում այց կկատարեն տարածաշրջան: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Անկարան բացատրել է երկնքի փակումը ռուս ռազմական տեսուչների առաջ «Բաց երկինք» նախագծի շրջանակում նրանով, որ չի կարողացել Մոսկվայի հետ պայմանավորվել թռիչքի երթուղու շուրջ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը:
Լաբորատոր կերպով հաստատվել է, որ 2 օր առաջ Աջարիայում մահացած երիտասարդ կինը դարձել է խոզի գրիպի (H1N1) զոհ:
Սպանվածը Ադրբեջանի զինված ուժերի ծառայող Միրզոև Իմրան Խուդավերդի օղլուն է:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՌԴ-ի հետ համագործակցությունը տնտեսական, մասնավորապես էներգետիկ հարցերով, համարում է «փափուկ ուժի» մաս: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է երկրի խորհրդարանում իր ամենամյա զեկույցի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: