
Թուրքիան սկսել է Սիրիայում քրդական խմբավորումների դիրքերի հրետանակոծումը

Թուրքիան սկսել է հրետանային հարվածներ հասցնել Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն» (PYD) և «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունների (PKK) զինյալների դիրքերին, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Հարվածները Սիրիայի քրդական խմբերի դիրքերին սկսել են հասցվել այսօր առավոտվանից:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է «Դեմոկրատական միության» (PYD) և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին հասցված հարվածների մասին՝ ի պատասխան վերջիններիս կողմից իբրև Թուրքիայի տարածքի գնդակոծության:
ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունեն տարաձայնություններ այն բանի առնչությամբ, թե արդյոք PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ-ը պետք է ընտրություն անի Թուրքիայի ու ահաբեկչական կազմակերպությունների միջև: Նա ասել է, թե ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե քրդական «Դեմոկրատական միությունը» ահաբեկչական կազմակերպություն չէ, հակասում է առողջ բանականությանը:
«Թուրքիան բազմիցս հայտնել է PYD-ի ու PKK-ի ահաբեկիչների միջև սերտ համագործակցության մասին»,- ասել է Չավուշօղլուն: