Բաժիններ՝

Ռուսաստանը երբեք չի խնդրի Արևմուտքին՝ չեղյալ հայտարարել պատժամիջոցները. Մեդվեդև

Ռուսաստանը երբեք չի խնդրի Արևմուտքին, որ վերջինս չեղյալ հայտարարի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք ոչինչ չենք խնդրի: Դուք լավ գիտեք մեր գրականությունը: Միխայիլ Բուլգակովը հիանալի արտահայտություն ունի «Վարպետն ու Մարգարիտան» գրքում, երբ Վոլանդը խոսում է այն մասին, որ երբեք ոչինչ չի խնդրի, անձամբ կառաջարկեն ու ամեն ինչ կտան: Ահա, մենք էլ երբեք չենք խնդրի չեղարկել պատժամիջոցները: Անձամբ կգան ու կասեն, թե եկեք այդ ամենի վերջը տանք, քանի որ դրանից ոչ ոքի համար լավ չէ, բոլորի համար միայն վատ է»,- հայտարարել է Մեդվեդևը Time ամսագրին տված հարցազրույցում:

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը գրեթե չի տուժել սահմանափակող միջոցառումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս