Բաժիններ՝

Պորոշենկոն կոչ է արել երկրի վարչապետին ու գլխավոր դատախազին հրաժարական ներկայացնել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին ու գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական ներկայացնել «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար»: Այս մասին Twitter-ում գրել է Պորոշենկոյի մամլու քարտուղար Սվյատոսլավ Զեգոլկոն, տեղեկացնում է TASS-ը:

«Իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար նախագահը կոչ է արել գլխավոր դատախազին ու վարչապետին հրաժարական ներկայացնել»,- հավելել է նա:
«Ակնհայտ է, որ թե´ հասարակությունը, թե´ իշխանությունը դժգոհ են երկրում փոփոխությունների տեմպերից: Ակնհայտ է, որ մեզ հարկավոր են դրական վերափոխումներ, հարկավոր է երկրորդ շնչառություն բացել բարեփոխումների անցկացման համար: Ակնհայտորեն, տարեսկզբից թուլացրել ենք արագությունը, իսկ ընդհանրապես՝ սկսել ենք արգելակել»,- ասվում է Պորոշենկոյի հայտարարության մեջ՝ ուղղված իր համաքաղաքացիներին, որը հրապարակվել է նրա կայքում:
Պորոշենկոն նկատել է, որ «կառավարությունը կորցրել է կոալիցիայի աջակցությունը»: Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, «հասարակությունը ակնհայտորեն որոշել է, որ սխալները նախարարների կաբինետում, ավելի շատ են, քան ձեռքբերումները»:
«Այսօր առավոտյան ես հանդիպել ու հանգամանալից խոսել եմ գլխավոր դատախազի հետ: Ես դիմել եմ Վիկտոր Նիկոլաևիչին առաջարկով, որ նա հրաժարականի դիմում ներկայացնի»,- ասել է Պորոշենկոն՝ ուկրաինացիներին ուղղված ուղերձում:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է երկրի կառավարության կազմում «տոտալ» փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարության հանդեպ վստահության վերականգնման համար «թերապիան արդեն քիչ է, հարկավոր է վիրահատություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29