Ալիևի՝ Իրան կատարելիք այցի ժամանակ կստորագրվեն մի շարք համաձայնագրեր. Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ադրբեջան կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին:

Նա նշել է, որ այցի ժամանակ երկու երկրները կստորագրեն մի շարք համաձայնագրեր: «Հստակ օրն ու այցի ծրագիրը հայտնի կդառնան նախօրեին: Մեր կապերը հարևան երկրների հետ հիմնված են ընդհանուր պատմական կապերի վրա: Այդ կապերը ու համագործակությունը շարունակվում են՝ հաշվի առնելով ընդհանուր հետաքրքրությունները»,- ասել է նա:

Խոսելով Իրանի պաշտպանության նախարար Հուսեյին Դեխգանիի այցի մասին Ռուսաստան, Ջաբիրին ասել է, թե Իրանի ու Ռուսաստանի կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա:

Տեսանյութեր

Լրահոս