Բաժիններ՝

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով չեղյալ է հայտարարում թռիչքները

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել մինչև 10 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն:

Չեղյալ հայտարարվածների թվում է այն չվերթը, որով Վրաստան պետք է ժամաներ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Չվերթերի մի մասը չեղյալ է հայտարարվել, որոշ դեպքերում ստիպված ենք եղել օգտվել հարևան երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի օդանավակայաններից: Մասնավորապես, չեղյալ է հայտարարվել Turkish Airlines-ի երկու չվերթ, չեղյալ են հայտարարվել Pegasus-ի ու Atlas Global-ի չվերթերը: Կիևի թռիչքը տեղափոխվել է:

Ուշացմամբ կավարտվի Մոսկվայից ժամանող ինքնաթիռի չվերթը, որը պետք է ժամաներ նախօրեին՝ ժ. 01:50-ին, սակայն կգա այսօր՝ ժ. 12:40-ին: Fly Dubai ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում, Չինաստանից եկող ինքնաթիռը՝ Բաքվում»,- հայտնել են Թբիլիսիի օդանավակայանի ադմինիստրացիայից:

Բոլոր չեղյալ հայտարարված չվերթերը կիրականացվեն այսօր: Թբիլիսին պարուրած թանձր մառախուղն աստիճանաբար նոսրանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս