
Իրանը չի դադարեցնի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ. Իրանի արտգործնախարար

Իրանը չի դադարեցնի պայքարը ԴԱԻՇ ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
«Մենք համաձայնության ենք եկել, որ պայքարն ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» դեմ, չի դադարեցվի»,- Բրյուսելում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Զարիֆը:
Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, թե Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն «արդեն սկսվել է, սակայն ոմանք որոշել են դրան չհետևել»:
Իրանի արտգործնախարարը բացառել է ԴԱԻՇ-ի կամ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամների մասնակցությունը Սիրիայի հակամարտության լուծմանը: