
Մադոննային, Բիբերին ու Լոպեսին հրավիրում են փրկել Թուրքիայի զբոսաշրջությունը

Հայտնիների, այդ թվում՝ Մադոննային, Ջասթին Բիբերին ու Ջենիֆեր Լոպեսին, կարող են հրավիրել փրկել Թուրքիայի զբոսաշրջությունը, հայտնում է Daily Sabah-ը:
Նման նախաձեռնություն է պարունակվում Անթալիայի Առևտրաարդյունաբերական պալատի զեկույցում:
Փաստաթուղթը նվիրված է շրջանի վրա ռուսական պատժամիջոցների հետևանքների ազդեցությանը, ներկայացվում են նաև տարբեր առաջարկներ՝ խնդրի լուծման համար: 2015-ին ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք այցելել են Անթալիա, կրճատվել է 18%-ով:
Նախաձեռնություններից մեկն Անթալիայում միջազգային մակարդակի համերգների անցկացումն է:
Նշվում է, որ Թուրքիայում ուղևորությունների նախապատվերների թիվը նվազել է 40%-ով: