Բաժիններ՝

Ուկրաինան հակամարտության վրա օրական ծախսում է 172 միլիոն դոլար. ԳՇ պետ

Ռազմական հակամարտության մեկ օրը Ուկրաինային արժենում է 172 միլիոն դոլար կամ 7.1 միլիարդ գրիվնա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

Հետևաբար, Գնատովի խոսքով, անհրաժեշտ է գործընկերներից միջոցներ ներգրավել ներքին պաշտպանական արդյունաբերության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման համար։

«Չպետք է մոռանանք, որ նորարարությունների ներդրումը պահանջում է խելահեղ ֆինանսական ռեսուրսներ: Պատերազմ մղել այնպիսի մեծ և ռեսուրսներով հարուստ երկրի դեմ, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնությունը, շատ թանկ է»,- ընդգծել է Գլխավոր շտաբի պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930