Հայաստանի նախկին որևէ առաջնորդ երբեք դեմ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց նրանք ունեցել են կարմիր գծեր. Սուրեն Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հիշեցրեց՝ հայ-թուրքական սահմանը միակողմանի է փակ, և այն փակվել է թուրքական կողմից:

Նա նկատեց՝ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ չկան, օրակարգ՝ նույնպես։ Այնպես որ, չգիտի՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման իմաստը ո՞րն է։ Սուրեն Սարգսյանը կարծում է՝ հիմա Թուրքիայի հերթն է իր ստանալիքի հետևից գալու։

«Հայաստանի նախկին որևէ առաջնորդ երբեք դեմ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց նրանք ունեցել են կարմիր գծեր։ Բոլոր հարևանները պիտի ունենան բարիդրացիական հարաբերություններ, բայց այլ հարց է՝ դրա համար դու ի՞նչ ես զիջում ու մինչև ո՞ւր ես պատրաստ գնալ»,- ասաց ամերիկյան քաղաքականության հարցերով փորձագետը:

Կարդացեք նաև

Նա անդրադարձավ նաև օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսույթին:

«Ընդամենն օրեր առաջ Իսրայելի վարչապետը ձևակերպեց մի միտք, որը նշանակում էր՝ ես ճանաչում եմ հայերի ցեղասպանությունը։ Այստեղից հնչեց պատասխան՝ «մեզ ձեր ճանաչելը պետք չէ»։ Դա միայն Իսրայելին չէր ուղղված, այլ բոլոր այն երկրներին, ովքեր կցանկանան ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա էր Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930