Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ

Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ: Համապատասխան հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռների հրթիռները, ինչպես պնդում են Թուրքիայի անվտանգության ծառայություններն ու Մարդու իրավունքների հարցով Սիրիայի դիտորդական կենտրոնը (SOHR), ավերել են երկու դպրոց, հոսպիտալ ու հիվանդանոց, որը գործում էր «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հովանու ներքո, հայտնում է DW-ը:

ՄԱԿ-ի տվյալով՝ ավիահարվածի հետևանքով սպանվել է մոտ 50 խաղաղ բնակիչ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի նման հարձակումները, ապա անխուսափելի են ավելի լուրջ հետևանքներ:

Սիրիայում վերջին իրադարձությունների սուր քննադատությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը «միջազգային իրավունքի աղաղակող խախտում է»:

Ոչ պակաս կոշտ դիրքորոշում է զբաղեցրել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը այդ հարձակումների պատասխատատվությունը դրել է Սիրիայի կառավարական զորքերի ու Ռուսաստանի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս