
Ազատ առևտրի ինդեքսում Վրաստանի վիճակը վատթարացել է

Վրաստանը 2025 թվականի առևտրային խոչընդոտների ինդեքսում (TBI) զբաղեցրել է 43-րդ տեղը։ Ինդեքսը ներառում է 122 երկիր և գնահատում է, թե որքան հարմար և ազատ է առևտրային միջավայրը դրանցից յուրաքանչյուրում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Զեկույցը պատրաստվել է ամերիկյան Tholos Foundation հետազոտական կենտրոնի աջակցությամբ և հիմնված է Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների պատրաստված չափանիշների։
Վրաստանի դիրքը ինդեքսում փոքր-ինչ վատթարացել է, քանի որ նախորդ զեկույցում, որ հրապարակվել է 2023 թվականին, երկիրը զբաղեցրել է 40-րդ տեղը։ Վերջին զեկույցում չի պարզաբանվում, թե ինչ փոփոխություններ են անմիջականորեն հանգեցրել երկրի անկմանը ինդեքսում։
Ինդեքսում` որտեղ 1 միավորը ներկայացնում է ամենաազատ առևտրային միջավայրը, իսկ 10 միավորը՝ ամենասահմանափակ միջավայրը, Վրաստանի միավորը 3.86 է։