
Ռուսաստանում գազի պայթյունի հետևանքով բազմահարկ շենք է փլուզվել. կան զոհեր

Նվազագույնը 3 մարդ է սպանվել Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ԱԻՆ-ին:
Գերատեսչության տվյալով՝ ևս 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց վնասվածքների ծանրության աստիճանը չի նշվում:
Փրկարարների տվյալով՝ փլատակների տակ կարող է գտնվել մինչև մի քանի տասնյակ մարդ: Նրանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժ. 4:20-ին Ժելեզնոդորոժնայա փողոցում: Պայթյունի հետևանքով փլուզվել է հինգհարկանի շենքի 4 մուտքերից մեկը:
Ամբողջությամբ ոչնչացել է 5 բնակարան, ևս 10-ը լրջորեն վնասվել են: Հարակից մուտքերի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են: