Բաժիններ՝

Ջեյմս Ապաթուրայը ժամանել է Ադրբեջան

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հաղորդվում է, որ Ապաթուրայը Ադրբեջան է ժամանել գիշերը: Այսօրվանից սկսվել են նրա պաշտոնական հանդիպումները:

Ջեյմս Ապաթուրայը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձնանց հետ, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը իրականացվում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29