
Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Թբիլիսի

Սկսվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Վրաստան:
Ինչպես հայտնում է APA-ն, այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վրաստանի արտգործնախարարի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերին առնչվող հարցեր:
Փետրվարի 19-ին Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպի Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների հետ: Նախարարները կայցելեն թուրք-վրացական սահման, կայցելեն «Կարծախի» հսկիչ-անցագրային կետ, որի հարևանությամբ է անցնելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը: