Գերմանիան կոչ է անում ինտենսիվացնել ԼՂ հարցի կարգավորման հարցով բանակցությունները. Ֆրանկ-Վալտեր Շտանմայեր

Գերմանիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ինտենսիվացմանը: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում սկսվում է Գերմանիայի նախագահությունը:
«Անկեղծ ասած, ես չէի ցանկանա հաշտվել այն բանի հետ, որ ճակատագրապաշտության (ֆատալիզմ) որոշակի մասնաբաժնով այդ համակարտություններն անվանեին սառեցված: Տարեցտարի դրանցից տուժում են մարդիկ, արգելափակվում է համապատասխան շրջաններում զարգացումը: Փոքր, սակայն, միևնույն ժամանակ, կոնկրետ քայլերով մենք պլանավորում ենք կայունացնել հրադադարի ռեժիմները, ամրապնդել վստահությունն ու թեթևացնել տեղացիների առօրյա կյանքը, օրինակ՝ տնտեսական փոխանակության ուժեղացման միջոցով»,- հայտարարել է նա:

Ֆրանկ-Վալտեր Շտանմայերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհանգստություն են հարուցում շփման գծի երկայնքով զինված ընդհարումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Գերմանիան կողմ է Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ինտենսիվացմանը:

Նա ընդգծել է, որ այստեղ կարևոր կլիներ հրադադարի խախտման հանգամանքների հստակեցման մեխանիզմի ստեղծումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29