Թուրքիայի Կայսերի նահանգի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Boydak հոլդինգի ղեկավարներին, որոնք մեղադրվում են այսպես կոչված «զուգահեռ պետության» կառույցների ֆինանսավորման մեջ, որոնք իբր թե առնչություն ունեն նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, գրում է Hurriyet-ը:
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Թբիլիսի է ժամանել, հայտնում է APA գործակալությունը:
Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հեռացել է Իտալիայից: Այս մասին տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Բիլալը վերադարձել է Թուրքիա, սակայն Իտալիայից նրա հեռանալը հաստատվել է:
«Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև, ինչն էլ անում է ներկայումս, ու, եթե այս ֆոնին Ադրբեջանը պակասեցնում է զինտեխնիկայի գնումը, ապա մեզ համար ԼՂ հակամարտության կողմերի միջև հավասարակշռությունը վերականգնելու հարցը շատ ավելի հեշտանում է»:
Իրանը մոտ օրերս կներկայացնի հայրենական արտադրության «Կարրար» տանկը, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին: Այս մասին Ռոգոզինը գրել է Facebook-ի իր էջում:
Թուրքիայում 1845 գործ է հարուցվել երկրի քաղաքացիների կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով՝ սկսած 2014 թվականին մանդատն ստանալուց ի վեր:
2 կանայք, ովքեր այսօր նռնակներով հարձակվել էին Ստամբուլի արվարձաններից մեկում տեղակայված ոստիկանական տեղամասի վրա, սպանվել են, հայտնում է Reuters-ը:
«Կարծում եմ, որ լարվածության թուլացումը վերջին շաբաթների ընթացքում կապված է նաև ԱՄՆ-ի և Աևմուտքի հետ Ադրբեջանի նոր քաղաքականություն վարելու փորձերի հետ,կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի և ՀՀ-ի նախագահը ԱՄՆ-ում Միջուկային անվտանգության համաժողովին են մասնակցելու, որտեղ հանդիպման հնարավորությունը չի բացառվում, բայց կա վտանգը, որը շարունակվում է»,- նշեց Դավիթ Շահանզարյանը:
Բացելով ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ hանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրք բռնի եվրասիական ինտեգրման ամրապնդման հարցում: «Եվրասիական տնտեսական միությունում գործընկեր երկրների միջեւ թերինտեգրումը մարտահրավեր է Միության կայունությանը»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:
Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի արվարձաններից մեկում՝ ոստիկանական տեղամասերից մեկի հարևանությամբ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը:
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», այսօր Բաքվում կկայանա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեման կդառնա երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը, ըստ «Կոմերսանտի», վերջին շրջանում դժվարությունների է բախվել:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել 155 բանտարկյալի համաներում շնորհելու մասին, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանի իրավապահ մարմինները դարձյալ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան բնակավայրում, հայտնում է APA գործակալությունը: Հաղորդվում է 32 ձերբակալվածի մասին:
Թուրքիան շոկի մեջ է. իրավիճակում, երբ նախագահը հայտարարում է Սահմանադրական դատարանի որոշմանը հավանության չարժանացնելու մասին, հարց է ծագում ղեկավարի լեգիտիմության ու նախկին տեսքով պետության հետագա գոյության վերաբերյալ, գրում է Al-Monitor պարբերականը:
Երեկ երեկոյան Ադրբեջանի Ադրբեջանի Լերիքի շրջանի Ալիաբադ գյուղի դպրոցի տնօրեն Ադիլ Ռահիմովը դանակահարել է իր հարևանին, հայտնում է Report-ը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախատեսում է մոտ օրերս հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Վրաստանի հարավում՝ Ադիգենի շրջանային կենտրոնում, զանգվածային կռիվ է ծագել տեղի իսլամադավան ու քրիստոնյա վրացիների միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայում սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են լուրն այն մասին, որ ռուս սիրուհին որդի է պարգևել Թուրքիայի փոխվարչապետ Թոգրուլ Թյուրքեշին: Տղային անվանել են Ալփարսլան՝ ի պատիվ Թյուրքեշի հոր, ով քաղաքական գործիչ է եղել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ինչպես հայտնում է «ԱզերԹաջը», Ալիևը կարևորել է ԵԽԽՎ նախագահի այցը այդ պաշտոնում ընտրվելուց հետո:
Հիմնական պայմանավորվածությունը Ադրբեջանից բնական գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, փաստացի, ձեռք է բերվել:
Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ: Մենք արդեն քննարկումներ ենք կատարել՝ կապված դրա հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մասնակի չեղյալ է հայտարարում ցերեկային թռիչքները՝ կապված թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով օդանավակայանը ղեկավարող TAV Georgia ընկերությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում անցկացվող «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական խորհրդի նիստում հայտարարել է, որ 2015 թվականին դրվել է TANAP («Անդրանատոլիական») գազատարի հիմքը:
Ինչպես հայտնում է APA-ն, «Հարավային գազային միջանցքի» նիստում ԱՄՆ Պետդեպի միջազգային էներգետիկ հարցերով կոորդինատոր ու հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքշտեյնը նշել է, որ տվյալ նախագիծը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգաանվտանգության ոլորտում:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում անկանխատեսելի է, հայտնում է RIA Novosti-ն:
Իմ այցի նպատակն է ավանդ ունենալ Ադրբեջանի ժողովրդավարության զարգացման հարցում: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարելն է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը: