Բաժիններ՝

Վրաստանի ու Իրանի միջև այսօրվանից հաստատվել է առանց այցագրի ռեժիմ

Վրաստանի կողմից վիզային (այցագրային) ռեժիմը դյուրացվել է փետրվարի 15-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը:

Ինչպես նշել է դեսպանի տեղակալը, Վրաստանի կողմից Իրանի հետ առանց այցագրի ռեժիմի սահմանումից տուժել են տնտեսական կապերն ու երկու երկրների միջև հաղորդակցությունը:

«Ընդհանրապես, տնտեսական կապերը զարգանում են այն ժամանակ, երբ ժողովուրդների միջև կա ազատ տեղաշարժ, երբ ներդրողն ազատ գալիս է ու կապիտալ ներդնում ցանկացած ոլորտում, սկսում տնտեսական գործունեություն: Այցագրային ռեժիմի չեղյալ հայտարարումը ազդել է Իրանի ու Վրաստանի առևտրային շրջանառության վրա: Եթե 2012-2013թթ. առևտրաշրջանառությունը եղել է 200 միլիոն դոլարի սահմաններում, ապա այն այսօր չի հասնում անգամ 130 միլիոն դոլարի»,- հայտնել է Մոհսեն Քեբրյայը:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29