Թուրքիան ողջունում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Մոսկվայից, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների նոր ալիքի, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության (AFAD):
Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության 2016թ. պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է APA-ն:
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Ինչպես հայտնում է իրանական İRNA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնապես կառաջարկի Ադրբեջանի նախագահին Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր պլան:
Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչը դատի է տվել կնոջը, որը, տղամարդու խոսքով, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Yeni Safak թերթը
Մանաթի դեկտեմբերի 21-ին երկրորդ անգամ արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է վրացական IPN գործակալությունը:
Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, ի վերջո, կփլուզվի, սակայն 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի, ենթադրաբար, նախկին կազմով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը՝ փետրվարի 23-ին, կայցելի Թեհրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ ԱՄԷ-ն կարող է փոխարինել Թուրքիային Ռուսաստան բանջարեղենների ու մրգերի մատակարարման հարցում, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Սիրիայում Սաուդյան Արաբիայի հետ ցամաքային գործողություն սկսելու մասին հարցը ներկայում օրակարգում չէ, գրում է The Daily Star-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները հետագայում ևս կշարունակեն այցելել Թուրքիա, հայտնում է Reuters-ը:
2016թ. հունվարին Ադրբեջանը ներկրել է 68 356,38 հազար դոլարի պարենամթերք, ինչը 8,44%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:
Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանային ծառայության զորամասերից մեկում ոչ մարտական իրադրությունում սպանվել է զինվոր Սանան Մեհթիզադեն:
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ՝ համապատասխան հայտարարություն տեղադրելով «Ինտերպոլ»-ում:
«Մենք ունենք մեծ գերտերության կարգավիճակին հավակնող մի երկիր, որը նաև պատվախնդիր մոտեցումներ է ցուցաբերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: Եթե հիշում եք, Պուտինը նույնիսկ դիվանագիտական կոռեկտության սահմանները խախտեց՝ ասելով, որ ոուրքերը խփել են ինքնաթիռը՝ իրենց ավագ եղբոր ինչ-որ տեղը լիզելու համար»:
Փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիայում գործող «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը (քրդական անվանումը՝ Teyrêbazên Azadiya Kurdistan), որը համարվում է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ստորաբաժանումը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Սիրիայի քրդերի՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության նկատմամբ փոխվել է ու Վաշինգտոնը նրանց ոչ հուսալի գործընկերներ է համարում:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում փլուզվել է երկհարկանի շինություն, որտեղ գտնվել են զինծառայողներ, գրում է թուրքական Haber7 թերթը:
Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են վիզաները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, սակայն հիմա գլխավորը հրավերով վիզաների տրամադրման համակարգը կարգավորելն է: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը, գրում է Sputnik-ը:
ԱՄՆ Պետդեպարտամնետի խոսնակ Ջոն Քիրբին ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ահաբեկչություններին առնչվող թեմաներին, հայտնում է APA-ն:
Թուրքիան առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության զինյալների դիրքերին, գրում է թուրքական Sabah թերթը:
Թուրքիայի խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելին Սայե Բոկեն ուղղափառություն է ընդունել:
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը, Մևլյութ Չավուշօղլուն ու Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է contact.az-ը:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse Group AG-ի աշխատակցին մեղադրում է իր գումարները սխալ կառավարելու ու ֆինանսական մեծ վնաս հասցնելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը:
Վրաստանում կարող է հայտնվել ևս մեկ ցածրբյուջետային ավիաընկերություն՝ իռլանդական Ryanair-ը, որը դիտարկում է թռիչքների իրականացման հնարավորությունը Քութայիսի օդանավակայանից: