Հայաստան-Իրան կապերն առավել բազմակողմանի ու խորը դարձնելու ուղղությամբ փոխադարձ այցելություններ, մշակութային միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:
Դիվանագետ, «Խելքից պատուհաս» պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովի (1795-1829) մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները, որոնք նախատեսված էին նկարահանել Թուրքիայում, կարող են տեղափոխվել Թեհրան, հայտարարել է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ տարածաշրջանը բառացիորեն «արյան մեջ խորտակվում է», քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է ընդունել Սիրիայի տարածքում գործող քրդական կազմակերպությունները՝ որպես ահաբեկչական:
ՌԴ ԱԳ նախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը լուծարելու Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպան ողողել փախստականներով՝ ամբողջությամբ բացելով նրանց առաջ իր սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում չի պլանավորվում:
Մամեդյարովի խոսքով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությանը հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը:
Համաշխարհային բանկը մինչև 2016 թվականի հունիսը որոշում կկայացնի Ադրբեջանին հավելյալ 140 միլիոն դոլար ֆինանսավորման հատկացման վերաբերյալ: Գումարը նախատեսված է Բաքու-Շամախի ավտոճանապարհի ընդլայման համար: Այս մասին Trend-ին հայտնել են ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչությունից:
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ռախիբ Նարիման օղլու Գուլիևը:
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալել են Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիրջի ընտանիքի վրա հարձակում իրականացրած անձանց:
Պաշտոնական Մոսկվան զարմացած է սիրիական ողջ պատմության ընթացքում Գերմանիայի կողմից Թուրքիային ցուցաբերվող անվերապահ աջակցությունից, միաժամանակ, ՌԴ-ն համարվում է տեղի ունեցածի գլխավոր մեղավորը:
«Ադրբեջանի ներկայիս կորուստներն այնքան մեծ չեն, որպեսզի Ադրբեջանը միանգամից նահանջի։ Իհարկե, նավթի գներն ընկնում են, դա անդրադառնում է արժույթի վրա, էներգակիրներից կախված երկրները, ինչպիսիք Ադրբեջանն ու ՌԴ-ն են, սկսում են լուրջ կորուստներ կրել, զգալ ճգնաժամի համը, որի հետևանքով երկրում հանրահավաքներ են կազմակերպվում, բախումներ տեղի ունենում, և այլն»։
«Հայաստանի դեպքում պետք է իրատես լինել ու, չնայած պատմական վիրավորանքին Թուրքիայի հանդեպ, այսօրվա դրությամբ ավելի լավ է, որ պահպանվի ստատուս-քվոն: Յուրաքանչյուր կտրուկ գործողություն կունենա հակազդեցություն»,- Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը կարծում է, որ Անկարան «սիրախաղ» է անում ԴԱԻՇ-ի հետ: Այս մասին նա հայտնել է RIA Novosti-ի հետ զրույցում:
Դամասկոսի հյուսիսային շրջաններից մեկում ավտոմեքենա է պայթել, հայտնում է RIA Novosti-ն:
Կայացել է հեռախոսազրույց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության ադմինիստրացիային:
Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է:
Ադրբեջանում պապը սպանել է 16-ամյա թոռանը և կտրել նրա սեռական օրգանը: Սպանության մեջ կասկածվող Ռաֆիգ Բայրամովն արդեն ձերբակալած է և նա խոստովանել է հանցանքը:
«Բանկի վաճառքի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն է 2015 թվականի վերջին»,- հայտնել է թերթի աղբյուրը:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հարձակվել է ոստիկանության վրա:
Հայաստանը գտնվում է վտանգավոր, չափազանց վտանգավոր իրավիճակում, բայց այդ մասին Հայաստանի քաղաքական էլիտային ոչինչ հայտնի չէ: Մոսկվայից դեռևս չեն հանձնարարել մտածել այդ մասին: Կամ արգելել են մտածել ընդհանրապես:
2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0,7 տոկոսով, կանխատեսում է միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը, իսկ 2017-ին գործակալությունը ակնկալում է ՀՆԱ-ի աճ 1%-ի մակարդակում:
Եկատերինբուրգում ձերբակալված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները նախատեսում էին իրականացնել ահաբեկչություն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում:
Թուրք շինարարները սկսել են Սիրիայում ճամբարներ կառուցել հազարավոր փախստականների համար, որոնք ձգտում են հայտնվել Թուրքիայում:
Ադրբեջանը փետրվարի 7-ից սկսել է Վրաստանի տարածքով էլետրաէներգիա մատակարարել Թուրքիային, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:
Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափամերձ հատվածում, Հունաստան ուղևորվող նավակ է շրջվել, որը տեղափոխում էր փախստականների, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի առափնյա ոստիկանությանը:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շինծու է համարում այն աղմուկը, որն առաջացել է «Գազպրոմի» հետ բանակցությունների շուրջ, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
Այս տարվա մարտի 1-27-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սահմանափակումներ կգործեն ցերեկային թռիչքների իրականացման վրա, Sputnik-ին հայտնել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը: Ցերեկային չվերթերի չեղյալ հայտարարումը կապված է թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ:
Ստամբուլում այսօր առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 1 մարդ, վիրավորվել է 2-ը, հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը: