Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. Ջեյմս Ապաթուրայ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, հայտնում է APA գործակալությունը:

Կողմերը զրույցի ժամանակ նշել են, որ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև կան հաջող կապեր, բարձր է գնահատվել Ադրբեջանի ավանդը Աֆղանստանում անցկացվող խաղաղարար օպերացիաների շրջանակում միջազգային անվտանգության ապահովման գործում, հայտնում է գործակալությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակին:

Լրագրողների հետ հանդիպմանն Ապաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Կարդացեք նաև

«Դաշինքն ուղղակիորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն մեր դիրքորոշումն այն է, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ապաթուրայը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը իրականացվում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29