«Մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում` փոխզիջումների, լուծումների մասով: Իմ խորին համոզմամբ՝ մենք շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ այսօր նկատում ենք բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլևս նույնիսկ ցանկություն չունի գնալ կոնկրետ լուծումների»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված նամակում տեղեկացրել է, որ Թուրքիան այլևս չի ցանկանում հանդիսանալ կառույցի գլխավոր դոնորներից մեկը:
Վրաստանը կշարունակի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը մասնակցել նախկին կազմով՝ 870 զինվորականներով:
Բաքվի Նարիմանովի շրջանում տեղակայված բիզնես-կենտրոնում՝ «AFEN Plaza»-ում հրդեհ է բռնկվել:
Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ նոյեմբերի 10-ի վաղ առավոտվանից թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման փաստի առնչությամբ:
ԱՄՆ-ը Սիրիայում հրադադարի նոր գոտիների ստեղծումը համարում է Ժնեւյան գործընթացի իրագործմանը տանող ճանապարհ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ:
Թուրք գործարար, հասարակական գործիչ, «Anadolu Kültür» և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությունների նախագահ Օսման Քավալան բանտից հայտարարություն է արել իր ձերբակալության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նահանգում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստակամություն է հայտնել առաջարկի պարագայում քննարկել ընտրական շեմը 10 տոկոսից նվազեցնելու հարցը:
Ստրասբուրգում ընթացող «Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանելով հայ լրագրողի հարցին, համաձայնվել է վերջինիս հետ:
Թուրքիայի մեջլիսում մերժվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննություն սկսել նոր բացահայտված օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ:
Վրաստանում աշնան սկզբից երկրորդ մարդն է մահացել սիբիրախտից:
Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից 2017թ. ամռանն անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց հայ հասարակության տրամադրություններում Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ տեղի ունեցած լուրջ փոփոխությունները: Հարցումն անցկացվել է Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում (Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլն), և դրան մասնակցել է 900 հարցվող: Այդ 900 հարցվողներից 44.7%-ը Երևանից էր, 55.3%-ը` ՀՀ այլ մարզերից: Բացի այդ հարցվածների 55.1% -ը կանայք են, 44.9% -ը` տղամարդիկ:
Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:
Ներսաուդյան մագլցողականությամբ հատկանշվող իրադարձությունները, եմենական դիրքերից դեպի Ռիադ կատարված հրթիռակոծումը, Լիբանանի վարչապետի հանկարծակի հրաժարականի հայտարարության մեջ աննախադեպ հակաիրանական հռետորաբանության օգտագործումը, տարածաշրջանային մակարդակով նոր օրակարգի հասունացման մասին ընդգծումները տեսանելի են դարձնում:
Սիրիայի Հոմսի նահանգում Ռաստան բնակավայրից եւ Թալբիսա քաղաքից 120 զինյալներ վայր են դրել զենքը ազգային հաշտության ծրագրի շրջանակներում:
Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին անվտանգության նկատառումներից ելնելով տեսախցիկներ են տեղադրել:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում:
Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին:
Թուրքիայում հոգեկան խանգարումներով տառապող շուրջ մեկ միլիոն հիվանդ կա: Այս մասին gazeteduvar.com.tr լրատվակայքի համաձայն, տեղեկացրել է շիզոֆրենիայով տառապող հիվանդների աջակցությամբ զբաղվող թուրքական միության նախագահ Մեսութ Դեմիրօղլուն:
ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ Կասպից ծովում համագործակցության հարցերը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված օֆշորային նոր բացահայտումների շրջանակում իր որդիների ներգրավվածության մասին հրապարակումներին:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված և Paradise Papers անվանումը ստացած օֆշորային նոր բացահայտման մեջ շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբոր անունը: