Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անտրամաբանական է որակում ղարաբաղյան հակամարտության և քրդական ու կատալոնական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:
Գրեթե վեց հազար մարդ է տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, զոհերի թիվը գերազանցում է 340-ը:
Առնվազն 350 մարդ է զոհվել, եւս գրեթե 4 հազարը՝ տուժել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետեւանքով:
Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել է «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 13-ին հայտարարել է կառավարության արմատական կառուցվածքային եւ նրա կազմի կադրային փոփոխությունների մասին, տեղեկացնում է Sputnik-ը:
Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնված նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին պաշտպանության նախարար Մերալ Աքշեներն է, լուրջ հայտ է ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեջլիս մտնելու համար:
Իրանի Քերմանշահի նահանգում նոյեմբերի 13-ի առավոտյան եռօրյա սուգ է հայտարարվել, այդ նահանգն առավել մեծ չափով է տուժել Իրանի եւ Իրաքի սահմանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Միացյալ Նահանգներ կատարած այցից վերադարձած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց հանձնելու նախանշաններ այս պահին չկան:
Առնվազն 211 մարդ է զոհվել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
Ստամբուլի մի շարք թաղամասերում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստող 32 անդամ:
Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն:
Առնվազն 141 մարդ է զոհվել, ևս ավելի քան հազար հոգի՝ տուժել նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս տվյալները նոյեմբերի 13-ին ներկայացրել է Fars News Agency իրանական գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Սույն թվականի նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության «SARP» տեսակի հեռակառավարվող հակատանկային համակարգի արդիականացված տարբերակը:
«Որպեսզի բանակցությունները շարունակվեն, որոնք այսօր Ադրբեջանի սրտով են, Ադրբեջանը պետք է համաձայնի այդ պայմանավորվածությունների կատարմանը»,- ասաց Ս. Տարասովը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը 2016 թվականին պետական բյուջեի փողերով ամենաշատ նվերներ բաժանած պաշտոնյան է դարձել Թուրքիայում:
Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, մեր օրերում դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող շատ օրենքներ:
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելուց հետո մեծ թափով իրականացնում է Իրանի հետ սահմանի 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքները:
Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Վիետնամի Դանանգ քաղաքում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-22 ինքնաթիռը Ֆարս նահանգում անցկացվող զորավարժությունների ընթացքում կործանվել է:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը անդրադարձել է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցին:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել Թուրքիա գաղթած սիրիահայ երեխաների կրթության հարցը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքը դատական հայց է ներկայացրել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ, որը հոդվածներ էր հրապարակել Paradise Papers-ի սկանդալային օֆշորային բացահայտումների ու դրանցում վարչապետի ընտանիքի անդամների ներգրավվածության վերաբերյալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարունակելու համար: Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրակարգի մասին, թեեւ իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քանի անգամ: