«Հայաստանը կարող է հայտնվել երկաթուղային օղակի, անվտանգային կոլապսի մեջ, և կսկսվի թուրքական էքսպանսիան». Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է:

  • Հայաստանի ազգային շահը հաշվի առնված չէ, հայտնվել ենք անվտանգային կոլապսի մեջ, վերածվել ենք տարածաշրջանային խոշոր խաղացողների շահերը սպասարկող գործիքի:
  • Հայաստանը հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրք զբաղեցնող, խաչմերուկում գտնվող պետություն է: Անգամ, եթե հայտարարվի խաղաղության դարաշրջան, միևնույն է՝ թևակոխել ենք պերմանենտ պատերազմի փուլ, 5-10 տարի հետո այս ռումբը նորից պայթելու է:
  • Խաղաղության դարաշրջանի ժամանակավոր լուծում է տրվում խնդրին: Տարածաշրջանի հիմնական խաղացողները միջնաժամկետ կտրվածքով պայմանավորվածություն են ձեռք բերում՝ աշխարհաքաղաքական դիրքավորում, ռեսուրսների վերաբաշխում:
  • Մեր շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկները գործող իշխանությունները բերեցին և կենտրոնացրեցին Հայաստանի Հանրապետությունում: Իսկ աշխարհաքաղաքական բոլոր խնդիրները և ռումբերը հերթով պայթելու են:
  • Պայքարն այսօր հենց մղվում է կումունիկացիաների համար: Իհարկե, հաղորդակցությունների բացումը նպաստում է երկխոսությանը, բայց շատ կարևոր է, թե ինչ լոգիստիկայով է դա արվում: Եթե դու աշխարհաքաղաքական գործիք ես, չունես քո հստակ շահը, սուբյեկտ չես, ուրեմն չես կարող որևէ դիվիդենտ ունենալ:
  • Տեղի է ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական՝ Կովկաս-Կասպյան տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության լուրջ վերափոխում: Գործընթացը նոր չի սկսվել՝ դեռևս 2016-17 թվականներից, Սիրիայից, բայց նոր լիցք ստացավ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այսօր երեք պետությունները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, սկսել են սինխրոնացնել իրենց գործողությունները, աշխարհաքաղաքական շահերը: Թուրքիան օգտագործվելու է Ռուսաստանի կողմից՝ որպես կամուրջ Արևմուտքի հետ հարաբերություններում: Թուրքիան ինքնուրույն խաղացող չէ:
  • Մեծ Թուրանի ծրագիրը քննարկվել և ձևավորվել է անգլո-սաքսոնական մայրաքաղաքներում և ունի նաև սիոնիստական նպատակներ:
  • Այն, ինչ այս իշխանությունների կողմից ներկայացվում է որպես ապաշրջափակում՝ ի վերջո, տանելու է շրջափակման խորացման:
  • Լոգիստիկ տրամաբանության մեջ Հայաստանը կարող է շահել Հյուսիս-Հարավ տրանսպորտային ճանապարհից, բայց արևելք-արևմուտքը գերակշռում է, միևնույն ժամանակ հակասում հյուսիս-հարավին:
  • Անկլավների հանձնումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Ոսկեպարի հանձնումը թշնամուն մեծ հարվածի տակ է դնում մայրուղային գազատարը, որով գազը Ռուսաստանից Վրաստանի տարածքով հասնում է Հայաստան: Ադրբեջանը շարունակ ավելացնում է Վրաստանի էներգետիկ համակարգում իր դերակատարությունը: Ոսկեպարի հանձնման դեպքում հայ-ռուսական գազատարի մեջ դերակատար է դառնում նաև Ադրբեջանը:
  • Չի բացառվում, որ Հայաստանը հայտնվի երկաթուղային օղակի մեջ, և սկսվի թուրքական էքսպանսիան, ինչպես 20-րդ դարի սկզբին էին ասում անգլիացիները՝ Սիբիրում պետք է զարգացնել երկաթուղային համակարգը, այնտեղ անգլիական էքսպանսիան զարգացնելու համար:
  • Հայաստանում էներգետիկ դիվանագիտությունն իսպառ բացակայում է:
  • Սոցիալական ենթակառուցվածքներում թեթև ներդրումների մասին հայտարարությունները հասարակության տրամադրությունների խմբագրումներ է նշանակում:
  • Այլընտրանքային էներգետիկայի ծրագրերը ձախողվել են, կան բացասական ազդակներ արտաքին ներդրողների համար:
  • Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ հիմնական նախագծերից:
  • Իշխանամերձ օլիգարխներն ունեն ուղղակի դերակատարում՝ վառելիքի, իսկ հիմնականում՝ բենզինի և դիզվառելիքի շուկայում:
  • Ռուսաստանում կան տարբեր էլիտաներ, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին:
  • Աշխարհաքաղաքական մակարդակում մենք հաճախ գործ ունենք խոշոր մանիպուլյացիաների հետ, այդ թվում՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում:
  • Մեր երկրի համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի տնտեսության արդյունավետության բարձրացումը, կրթության հզորացումը, և պետք է ունենալ երազանք. այն ժողովուրդը, որ չունի երազանք, ձախողված է, պարզապես գոյություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս