«Մեր անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական Bayraktar-ներին»․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել թուրքական Bayraktar-ների հետ։

Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031