
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130,764-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2706 նոր դեպք, որից 442-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 1521 հազար 524 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 963 հազար 373-ը: 3126 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 58 մլն 778 հազար 763 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 49 մլն 560 հազար 783-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 2 մլն 745 հազար 192 քաղաքացի: