168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ընթացող գործընթացներին, դրանում Թուրքիայի թելադրած օրակարգին և հայկական շահից չբխող թաքնված վտանգներին, նշեց, որ չի կարող ասել, թե հայկական կողմը որքանով կկարողանա պաշտպանել հայկական շահը, բայց այդ շահի պաշտպանությունն այս գործընթացում այլընտրանք չունի։
Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ։
Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ահաբեկիչներն ակտիվացել են ոչ միայն երկրի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ Սիրիայում: Այդ մասին հաղորդել է սիրիական կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային երթուղու կյանքի կոչումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Այս մասին նա ասել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։
Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեկտեմբերի 19-ին Թուրքիան տիեզերք է ուղարկել ութերորդ Türksat 5B արբանյակը:
Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ դադարները կարևոր նշանակություն ունեն։ Հաճախ երկրներն իրենց նպատակներին հասնում են ոչ միայն ակտիվ գործողությունների, այլ նաև ճիշտ ժամանակին վերցված քաղաքական պաուզաների շնորհիվ։
Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Այս մասին «CNN-Turk»-ին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն պետ Իսմաիլ Դեմիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ռուբեն Ռուբինյանն աչքի է ընկել իր՝ «խաղաղության դարաշրջան» բացելու հայտարարություններով: Արդյո՞ք հասարակությունը իրապես պատրաստ է այդ «խաղաղության դարաշրջանին», արդյո՞ք դա երկկողմանի է լինելու, թե՞ այն քաղաքական միֆերի խմբին ենք դասելու, որոնք իրականության հետ աղերս չեն ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչեւ այժմ միջոցներ չեն ձեռնարկել չմատակարարված տանկերի դիմաց Իրանին պարտքը վճարելու համար՝ դա կապելով Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքի հետ:
Թուրքիայի հետ հատուկ բանագնաց նշանակելով Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Հայաստանը հերթական զիջումն է անում Թուրքիային ու դա անում է ոչ թե կադրային սխալ քաղաքականության հետևանքով, այլ հատուկ մշակված ծրագրով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնաով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանն ու այդ նպատակով երկու երկրների կողմից նշանակված հատուկ բանագնացներին, ասաց թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը, որն օրերս է վերադարձել Ստամբուլից՝ Կոստանդնուպոլսից։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
Նախորդ ուրբաթ դոլար-լիրա փոխարժեքը կազմում էր 17,14, որից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը հերթական միջամտությունն իրականացրեց:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի և «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Ֆեհիմ Իսանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Սիրիայի Ռայ քաղաքից, որը հայտնի է որպես սիրիացի վարձկանների հավաքագրման վայր: Լրագրողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադ»-ը վարձկաններ էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հարցին, նախ նկատեց՝ լավն այն է, որ Թուրքիան իր նպատակների մասին բացահայտ խոսում է, գաղտնի որևէ բան չի անում, սակայն վատ է, երբ հայկական կողմն այդ ամենը փորձում է չտեսնելու տալ։
վ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում տեղակայված փախստականների ճամբարները վնասներ են կրել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։
Բաքվում դեկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Ադրբեջան-Թուրքիա առաջին էներգետիկ համաժողովը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն Սուրբծննդյան տոներից հետո, նոր փուլն սկսելու մասին կհայտարարի ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Էնրիկե Մորան:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով 14 մարդ էր մահացել: