Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուր Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):
ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին՝ Բաքվի քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման հարցման համար:
Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուսելը ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչություն քարոզելու ու ատելություն սերմանելու մեղադրանքով։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլուն «Հայաստանի ԶՈՒ գործողությունների հետևանքով» վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքից մահացել է։
Փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան այցից հետո հայտարարեց, որ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են տրանսպորտային միջանցքի բացման հարցի վերաբերյալ, որն այլընտրանք կլինի միակ ցամաքային «Վերին Լարս» երթուղուն, որը միավորում է Հայաստանը Ռուսաստանին։
«Այստեղ կարևորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլևս որևէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա»։
Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
«Մենք գնահատում ենք ԵՄ անդամ երկրների ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միասնական աջակցությունը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։ Նրա խոսքով՝ առանց վիզային ռեժիմը զգալի առաջընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ինչը երկիրն ավելի կմոտեցնի ԵՄ-ին։
Ադրբեջանի մասնաբաժինը Թուրքիայի գազի ընդհանուր ներկրման մեջ 2016թ. կազմել է 13.98 տոկոս։ Թուրքիան գազ է ներկրում Հարավկովկասյան գազատարով («Բաքու-Թբիլիսի-Էրզրում»)։
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
«Եթե մենք մոտ ապագայում չունենանք մի վիճակ, երբ Եվրախորհրդարանն Ադրբեջանի պատգամավորներին մատով ցույց տա, ուրեմն մենք կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը շատ լուրջ կաղում է և չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել»։
«Կարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բարձր է մնում։
Մոսկվայում մարտի 9-10-ը տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Այս ամենը վառ ապացույց է, որ Ալիևը արագ տեմպերով ճանապարհ է հարթում իր 19-ամյա որդու համար, և Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնի հորից որդուն փոխանցելու ճանապարհին ամենավստահելի խողովակն է հանդիսանում:
Թուրքիան կավարտի Սիրիայում իր գործողությունը միայն Մանբիջ քաղաքը ազատագրելուց հետո։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններ՝ լարվածության շրջանից համագործակցության ամրապնդում» համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է թուրքական Sabah թերթի և Թուրքիայի կառավարության կողմից։
Եվրամիության խորհուրդն այսօր որոշում կայացրեց Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզային ռեժիմի հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհուրդը։
Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսք անգամ չի եղել աբխազական երկաթուղու բացման մասին։
Մոսկվան և Թեհրանը մոտակա շաբաթներին կորոշեն իրանական նավթի մատակարարման հարցը «Նավթ՝ ապրանքների դիմաց» ծրագրի շրջանակում, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
«Մենք պետք է կարողանանք միջազգային միջնորդներին, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, տեղ հասցնել այն ճշմարտությունը, որ նման անհամարժեք, կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը դրանք որպես ծխածակույթ է օգտագործում իր հերթական ապակառուցողական ձեռնարկների համար»:
«Հիմա Ադրբեջանի գերխնդիրը շատ ավելի մեծ տարածքներ գրավելն է, առավել հավանականությամբ՝ շփման գծի հարավ-արևելքում»:
Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնել երկխոսության և բանակցությունների միջոցով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում միակողմանի դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը կարծում է, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում Ռուսաստանի ներկայությունը կարևոր է այդ տարածաշրջանի կայունության համար, գրում է Interfax-ը։
Եվրամիության խորհուրդը էներգետիկայի և տրանսպորտի նախարարների մակարդակով այսօր կքննի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքական բանակը 90 կիլոմետր խորացել է Սիրիայի ներսում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի շրջանակում և մտադիր է շարունակել գործողությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը։
Թուրքական Քոջաելի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա, հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։
Իրանական ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» զորավարժությունների ընթացքում թեսթավորել են նոր հրթիռային համակարգ, որն ստացել է Dehlaviyeh անվանումը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնալատար Դիմիտրիս Ավրամպուլոսը երեկ հանդիպել են Թբիլիսիում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։