Փաշինյանն ու Ալիևը կարճատև առանձնազրույց են ունեցել Բրյուսելում

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության: Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

«Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևէ աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել անմիջականորեն»,- ասել է Միշելը:

«Անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից: Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,- հավելել է վերջինս՝ նշելով, որ բանակցություններն ընդհանուր առմամբ 4 ժամ են տևել:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031