Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին։
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Այս մասին Աթեշյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
40-ից ավելի մարդ է զոհվել Սիրիայի Հալեպի նահանգի Ալ Ջինա գյուղի մզկիթին հասցված ավիահարվածի հետեւանքով:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը և Սելինա Դողանը մեկնաբանել են տեղապահի ընտրության արդյունքների հրապարակումից հետո նահանգապետարանի կողմից արված միջամտությունն ու գործընթացի ներկա իրավիճակը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած վարչապետ Մարք Ռութին` ասելով, թե Նիդերլանդները կորցրել է «Թուրքիան որպես ընկեր»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բերդան Օզթուրքը և Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել են:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի գլխավոր դատարանի դիմաց բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավար Նայմադին Քարիմը հայտարարել է քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենի հետ հավասար, ինչպես նաեւ առաջարկել է քրդական դրոշները տեղադրել պետական բոլոր հիմնարկությունների վրա:
«Եթե այս միջամտությունը չլիներ, ապա շուտով կկազմվեր ընտրությունը կազմակերպող հանձնախումբ: Մի քանի ամսվա մեջ պետք է կարողանայինք ընտրություն կազմակերպել: Հիմա ստիպված պետք է այս իրավիճակը հարթել, նոր անցնել հաջորդ փուլին»,-հավելեց Բագրատ Էստուկյանը:
Թուրքիայի դատարանը մերժել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը` ուժի մեջ պահելով կալանքի մասին որոշումը:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հորդորել է Սիրիայում քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
«Արդեն քարակույտերի, հողակույտերի, որոնք փակել էին ճանապարհները, հեռացման ուղղությամբ աշխատանքները բավական առաջ են գնացել: Մանավանդ այն ճանապարհների դեպքում, որոնք երկար ժամանակ փակ են եղել: Ինչ վերաբերում է տներին, ապա պետք է ասեմ, որ փոքր նորոգություններ արվում են: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում վնասված տները կարգի է բերում: Շինությունների ավելի մեծ վնասներն արդեն այլ ծրագրի մեջ պետք է ներառվեն»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Իլհամ Ալիևը երբեք չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր հիստերիկ ատելությունը, բազմիցս կասկածի տակ է դրել Հայաստանի գոյությունն անգամ՝ պնդելով, թե Հայաստանը ադրբեջանական տարածքում արհեստականորեն ձևավորված պետություն է։ Պանթուրքիզմով առանջնորդվելով՝ նա Էրդողանի հետ միասին հայտարարում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են՝ մեկ ազգի։ Բաքվում, ինչպես և Անկարայում Հայոց ցեղասպանության մասին նույն ժխտողականությունն է քարոզվում։
«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների»:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում աշխատող քաղաքացիների թվի վերաբերյալ, համաձայն որի` երկրում գործազրկության մակարդակն ավելացել է:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կտրել եղբայրական կապը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ:
Գերմանիայում արված սոցհարցման տվյալներով` ցանկացած հինգ գերմանացիներից չորս ցանկանում են, որ գերմանացի զինվորները հետ կանչվեն Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այս տվյալները հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
2017-ի հունվարփետրվարին Ադրբեջանի հարկային եկամուտները 14,74 տոկոսով նվազել են:
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանական իշխանությունների պատվերով ապօրինաբար ձերբակալված բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ռաքա քաղաքը (Դամասկոսից 520 կիլոմետր հեռավորության վրա) հայտարարել է պատերազմական գոտի եւ ամրություններ է ստեղծում դրա շուրջը՝ պատրաստվելով պաշտպանության:
Մարտի 15-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Մուսուլմանական միասնություն» շարժման ներկայացուցիչ Էլխան Իսգանդարովը։
Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 2-ին կմեկնի Ադրբեջան:
Գերմանիայի ամենամեծ տպաքանակ ունեցող Bild պարբերականը լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խստորեն քննադատող բովանդակությամբ:
Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա:
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: