«Հակամարտությունը կարգավորվել է. կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկման». Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս մասին իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ պետք է սովորել ապրել հարևանների պես:
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և հստակ: Խաղաղություն ենք ցանկանում: Պատերազմ չենք ուզում: Հաղթել ենք պատերազմում, մենք հաղթողներ ենք: Պետք է հաշվի առնել այս իրականությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է: Կարիք չկա վերադառնալու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ քննարկումների: Մենք ինքներս ենք լուծել այդ հարցը ուժի և քաղաքական միջոցներով»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանցի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը «պետք է զերծ մնա թշնամական գործողություններից և տարածքային պահանջներ ներկայացնելուց»:
«Եվ աշխատի խաղաղության համաձայնագրի վրա: Ամեն դեպքում, հարևաններ ենք, և մեզանից ոչ մեկը չի պատրաստվում մյուսի մոլորակ ներխուժել: Պետք է սովորենք ապրել մեկս մյուսի կողքին և քիչ-քիչ հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ միջանձնային շփումների համար»,- հավելել է Ալիևը: