Կարեն Կարապետյանը և Չարիմիրատ Պուրչեկովն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության և գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը:
«Չկա ավելի վատ բան, քան ստատուսքվոն: 2016 թվականի ապրիլին և մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումներն ապացուցում են, որ այս հակամարտությունը երբեք չի դադարել»:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ կառավարական ուժերը Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու գործողության եզրափակիչ փուլում են, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում:
Ո’չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:
Թուրքիայի Մարդին-Դիարբեքիր ճանապարհահատվածում զինվորների կողմից ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ:
«Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը:
«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում այս Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը չի կարող ընթանալ ողջ ծավալով առկա այս խնդիրների պատճառով»։
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու պատմական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի երաշխավորը: Ամեն օր ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին սադրանքներ են տեղի ունենում, ու հայկական զինված ուժերն ամեն օր ստիպված են լինում արձագանքել դրանց»,- ասել է նա` հավելելով, որ ավելի լայն կտրվածքով անվտանգության սպառնալիք են նաև միջազգային ահաբեկչությունը, կիբերանվտանգությունը, ինչը գնալով ավելի արդիական խնդիր է դառնում:
Գրեթե բացառված է, որ Անկարան հակաեվրոպական այս քայլերին է դիմում առանց համաձայնեցնելու աշխարհաքաղաքական այլ ուժի հետ: Թուրքիան դեր ունի Եւրոպայում մարդասիրական, ապահովական եւ տնտեսական ճգնաժամեր ստեղծելու: Թուրքիան դեր ունի Եւրոպան անկայունացնելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման գործընթացում։:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չանհանգստացել Հայաստանին: Ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ իշխանությունները Թուրքիային հարաբերություններ վերականգնելու բացեիբաց կոչեր են անում, բնականաբար, առանց նախապայմանների։ Տպավորություն է ստեղծվում, որ սա Արևմուտքի հետ համաձայնեցված մոտեցում է, որով Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս մի կայունացնող քայլ իրականացնել և փոխել սեփական իմիջը տարածաշրջանում»։
Պատճառները, որոնցով սիրիական զինված ընդդիմությունը հրաժարվում է բանակցությունների ժամանել Աստանա, համոզիչ չեն, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որով վերջինս կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Բաքվի կողմից երկերեսանիություն է անվանել Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնում առաջադրելու փաստը:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:
«Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկում հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ Գերմանիան թարմացրել է այդ երկիր այցելել ցանկացող իր քաղաքացիների համար արված նախազգուշացումը:
«Փոքր երկրները պետք է այս կամ այն գործընթացում իրենց դերակատարման մասին բարձրաձայնեն, ընդգծեն և ներկայացնեն այն: Որքանով նրանք դա կանեն, դրանից էլ կախված է, թե այդ ամենը որքանով կընկալվի մեծ պետությունների կողմից: Այս առումով մենք դեռ անելիք ունենք»,- հավելեց Պետրոսյանը:
Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել: Աս մասին ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առնչությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ու Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև ԵՄ անդամ մի շարք երկրների հետ լարված հարաբերությունների առնչությամբ:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը ահազանգել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ արդար քարոզարշավի հարցում սահմանափակումների աճի առնչությամբ:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մարտի 13-ին տեղի է ունենում հերթական դատական նիստը:
Արդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ ՈւելդանովԳալուստյանի գործով քննությունն ավարտված է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը:
Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների:
Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության շրջակայքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: