
Դատարանը վրացական Myway Airlines մասնավոր ավիաընկերությանը թույլատրել է վերսկսել աշխատանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է վրացական Myway Airlines ցածրաբյուջե ավիաընկերության միջնորդությունը՝ նրան թույլատրելով վերսկսել աշխատանքը։
Այսպիսով, դատարանը կասեցրել է Վրաստանի քաղավիացիայի գործակալության որոշումը, որը Myway Airlines-ին արգելել էր չվերթներ իրականացնել: Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը Myway Airlines-ի թույլատրագիրը հետ կանչելու մասին հայտարարել էր դեկտեմբերի 5-ին:
Հիմնավորումը եղել է այն, որ ընկերության բաժնետոմսերի 40 տոկոսը վաճառվել է օտարերկրյա քաղաքացու, որը հետագայում դարձել է բաժնետոմսերի 89 տոկոսի սեփականատերը, ինչը Վրաստանի օրենսդրության խախտում է: Օրենքի համաձայն, օդային փոխադրումների թույլատրագիրը տրվում է Վրաստանում գրանցված իրավական անձին, որտեղ երկրում հաստատված քաղաքացին կամ իրավական անձը բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսի սեփականատերն է, հաղորդել է Sputnik-ը: