Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հարցազրույց է տվել միջազգային «Financial Times» օրաթերթին:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները:
«Ես մի բան գիտեմ՝ եթե Տավուշի գյուղերն են հրամցնում, էլ ինչի՞ մասին է խոսքը՝ ի՞նչ գազ։ Գազ-գազ՝ Իրանից թող վերցնեն այդ գազը, անպայմա՞ն է Ադրբեջանից ստանան»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը։
Մեծ Բրիտանիայից միգրանտների զանգվածային հոսք է սկսվել դեպի Իռլանդիա այն բանից հետո, երբ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց օրենք նրանց Ռուանդա արտաքսելու վերաբերյալ։ Իսկ Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներից մեկի պնդմամբ՝ երկիրը հետ չի ընդունի ապաստան խնդրողներին, որոնք հատել են Իռլանդիայի հետ սահմանը, մինչև ԵՄ-ն չհաստատի, որ նրանց հնարավոր է հետ ուղարկել Ֆրանսիա։
«Ուստի եկեղեցին այսօր դիմել է ծայրահեղ քայլի. փորձում է իր շուրջ համախմբել իր որդիներին՝ սկսելով Տավուշից։ Հույս ունեմ, որ, ի դեմս Բագրատ Սրբազանի, այս շարժումը կծավալվի, որովհետև սա քաղաքական շարժում չէ, սա մեր լինել-չլինելու հարցն է։ Հույս ունեմ, որ այս պայքարը վերածվելու է համահայկական պայքարի։ Սա մեր վերջին հույսն է»,- ասաց Արա Վարդանյանը՝ ընդգծելով՝ Տավուշում սկսված գործընթացը դեռ անակնկալներ է մատուցելու փաշինյանական իշխանությանը, որոնք կտրվել են իրականությունից, ու նրանց թվում է՝ իրենց իշխանությունը հավերժ է։
Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։
Թուրքիայում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու և ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։
Միջազգային ֆինանսական կազմակերպություն հանդիսացող Իսլամական զարգացման բանկը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, 2024-2026թթ. Թուրքիային կտրամադրի 6.3 մլրդ դոլար վարկ։
Սպասվում է, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև ընթացիկ տարվա մայիսի վերջ։
Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները և Ուկրաինային դաշինքի հետագա աջակցությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Ապրիլի 28-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը Մոսկվայի օդանավակայաններում Տաջիկստանի քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Յուսաֆը հայտնել է, որ կկատարի առաջին նախարարի պարտականությունները մինչև փոխարինողի ընտրվելը:
Միևնույն ժամանակ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին, բայց միևնույն ժամանակ ձգտում է դադարեցնել Գազայի ժողովրդի «սարսափելի տառապանքները»։
Թուրք նախարարը նշել է, որ շրջանակային ծրագիր է ստորագրվել IDB-ի ղեկավար Մուհամմեդ Սուլեյման Ալ-Ջասերի հետ և հայտնել է, որ Էր-Ռիադում IDB-ի հանդիպման ժամանակ ընդունվել է Թուրքիայի ռազմավարությունը, որը նախատեսում է 2024-2026 թվականների համար IDB-ի մի շարք նախագծերի իրականացում Թուրքիայում։
Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը:
Թուրքիայի և Իրաքի միջև սահմանային անվտանգության ապահովման համագործակցության շրջանակներում Իրաքը 2 ռազմաբազա կտեղայի Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Զահոյի շրջանի Քիշանի գյուղում։
Նշվում է, որ Ֆիդանը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Գազայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքներին։
Նրա կարծիքով, «միայն բանակցային գործընթացի հաջողությունը կօգնի խուսափել Ռաֆահում ռազմական գործողությունից», և Եգիպտոսն ամեն ջանք գործադրում է այդ նպատակին հասնելու համար։
Դեպարդյեն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Թուրքիան իր ծավալապաշտական ծրագրերից մեկը` «Կապույտ հայրենիքը» (Mavi Vatan), որ ենթադրում է Թուրքիայի գերակայություն իրեն շրջապտող երեք ծովային տարածքներում, ներառել է դպրոցական ծրագրերում:
Ղազախստանի իշխանությունները որպես միջնորդ հանդես չեն գալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին:
Իսրայելի լրատվամիջոցներում օրերս տարածվել էին տեղեկություններ, որ ՄՔԴ-ն կարող է շուտով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ տալ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։
Նամակը նվիրված է Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին։ Նամակում ներկայացվել է ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որը հանգեցրել է կոտորածների, ջարդերի և բռնի տեղահանումների մի ամբողջ ցեղասպանական շղթայի ստեղծմանը։
Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ «Հյուսիսային գազամուղը» ու «Իրան-Հայաստանը»: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամեը 20-25%-ն է օգտագործվում:
Բայրամովը կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հետ Արաբական տնտեսական համագործակցության ֆորումի երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Դոհայում։
Հանրահայտ դերասան Զուրա Կղիփշիձեի թոռնուհին, հայկական արմատներով վրացի դերասանուհի Նատալիա Կղիփշիձեն սոցցանցերում անդրադարձել է վերջին շրջանում իր նկատմամբ ծավալվող ագրեսիվ մեկնաբանություններին։