Բաժիններ՝

ԱՄՆ-ն Եվրոպայի հետ քննարկել է Ուկրաինայի վերականգնման և ՌԴ-ի հետ տնտեսական կապերի տարբերակները

ԱՄՆ-ի վարչակազմը խաղաղության նախաձեռնությունների հետ զուգահեռ եվրոպացի գործընկերներին առաջարկել է Ուկրաինայի հետհակամարտային վերականգնման և համաշխարհային տնտեսության մեջ Ռուսաստանի մասնակցության տարբերակներ:

Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմն իր եվրոպացի գործընկերներին է փոխանցել փաստաթղթեր, որոնցում շարադրվում է Ուկրաինայի վերականգնման և համաշխարհային տնտեսություն Ռուսաստանի վերադառնալու տեսլականը»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ փաստաթղթերում մանրամասնորեն նկարագրված են ամերիկյան ֆինանսական ընկերությունների և այլ ձեռնարկությունների պլանները՝ Ուկրաինայի նախագծերի համար մոտավորապես 200 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվներ ներգրավելու վերաբերյալ։

Փաստաթղթերում ներկայացվում է «Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ԱՄՆ-ի ընդհանուր տեսլականը», ընդ որում ենթադրվում է, որ ամերիկյան ընկերությունները ներդրումներ կանեն ռազմավարական ոլորտներում՝ հազվագյուտ տարրերի արդյունահանումից մինչև Արկտիկայի նավթահորերի հորատում, ինչպես նաև օգնություն կցուցաբերեն Արևմտյան Եվրոպային ու ռուսական էներգակիրների մատակարարումը վերականգնելու գործում:

Նշվում է նաև, որ այդ առաջարկները լարված քննարկումների պատճառ են դարձել բանակցությունների սեղանի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս