Եթե Փաշինյանն Արցախը հանձնելու պարտավորություն չունենար, դժվար գար իշխանության. Հայկ Մամիջանյան

«Արցախյան հարցով Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բանակցված փաստաթղթերով Ադրբեջանը հռչակվել էր՝ որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ. ուշագրավ է, որ դա էին փաստում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Մենք էդպես ենք բաժանվել համանախագահների հետ 2018 թվականին. այսպիսինն էր մեր բանակցային ժառանգությունը»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ այն բանակցային ժառանգությունը, որը ձևավորվել էր մինչև 2018 թվականը, մեզ տալու էր հնարավորություն՝ ունենալ անվտանգության երաշխիքներով Լեռնային Ղարաբաղի միջանկյալ, ապա՝ վերջնական իրավական կարգավիճակ՝ տարածքների հանձնում և բոլոր հաղորդակցության ուղիների բացում։

«Այսպես էինք լուծում կոնֆլիկտը, այնպես որ, թող չասեն՝ դե՛ լուծեիք. բոլորս անարգել գնում էինք Արցախ, որն անվտանգ հայկական վայր էր, որտեղ ապրում էին հայեր, որոնք ընտրում էին իրենց իշխանությանը»,- ասաց Մամիջանյանը։

Կարդացեք նաև

«Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, այն է՝ ստատուս-քվո+. այսինքն՝ ավելին, քան ստատուս-քվոն։ Արցախում օրենսդիր, գործադիր, տեղական դատական, ինքնապաշտպանական ուժերը լինելու էին հայկական և ճանաչվելու էին միջազգային հանրության կողմից։ Սա նշանակում էր, որ Արցախի ռազմական ղեկավարությունը Բաքվում չէր դատվելու՝ որպես անջատողական կամ տեռորիստ։

Լեռնային Ղարաբաղն ունենալու էր ԵԱՀԿ դիտորդի կարգավիճակ, կարողանալու էր անդամակցել միջազգային կառույցներին՝ առանց վերջնական կարգավիճակի։ Արցախն ունենալու էր նաև ուղղակի ներդրումներ ստանալու հնարավորություն։ Արցախը դուրս էր գալու նաև միջազգային շուկա։ Պատկերացնում եք՝ այս ամենը մենք ունենալու էինք նրա շնորհիվ, որ երբեք չենք բանակցել Ադրբեջանի հետ։ Մենք բանակցել ենք միջազգային հանրության հետ, որովհետև Ադրբեջանի հետ հենց բանակցում ես, ներկայիս վիճակն ես ունենում»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Նա նաև հավելեց. «Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն իր իշխանությունը պահելու համար։ Նա չէր կարող պահել Արցախը, ավելին՝ եթե Արցախը հանձնելու պարտավորություն չունենար, դժվար արտաքին կենտրոնների աջակցությամբ գար իշխանության»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս