Եվրոպական հանձնաժողովի և Բելգիայի կառավարության ներկայացուցիչները ուրբաթ օրը կհանդիպեն՝ քննարկելու սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու պաշտոնյաների։
Լուվր թանգարանի կողոպտիչները, հնարավոր է, գործել են օտարերկրացիների հրամաններով, հաղորդում է Parisien թերթը՝ հղում անելով կասկածյալներից մեկին։
Իսրայելական լրատվամիջոցները նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան հաղորդել են, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող ալ-Կասսամ բրիգադի անդամները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) միջոցով իսրայելական կողմին են հանձնել ևս մեկ պատանդի աճյուն, որը նույնականացվել է:
Սերբիայի դատախազությունը (JTOK) մեղադրել է նախագահ Ալեքսանդր Վուչիչին լիազորությունների չարաշահման և դատական համակարգի վրա ազդելու փորձի մեջ, հաղորդում է վերահսկող մարմնի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Վրաստանը միակ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել եվրաինտեգրման գործընթացում և ընդգծել, որ այս փուլում Վրաստանը ԵՄ անդամակցության ճանապարհ չունի, եթե պայմանները կտրուկ չփոխվեն:
Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միություն արժանապատիվ, անվտանգ և դյուրին ճամփորդության հնարավորությունների ապահովումն է։
Հինգ կուսակցություն աջակցում են նախաձեռնությանը, այդ թվում՝ վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին աջակցող չորս կուսակցություններից երեքը:
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ավելի ուշ պարզաբանել է, որ խոսքն իրական պայթյունների մասին չէ, այլ ատոմային պայթյուն սկսելու համար անհրաժեշտ բաղադրիչների փորձարկման մասին։
Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ իրենց գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան կորցրել է Ռուսաստանում տեղակայված մոտ 2000 զինվորի։
Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին:
«Կալմաեգի»-ն Ֆիլիպիններին է հարվածել նոյեմբերի 4-ին, որից հետո թայֆունի ուժգնությունը նվազել է։ Ֆիլիպիններում տարեկան գրանցվում է միջինում 20 փոթորիկ և թայֆուն, որոնք պարբերաբար հարվածում են աղետների հակված տարածքներին։
Ռումբերն արձակել է B-2 ռազմավարական ռմբակոծիչը:
Մելնիկովը ընդգծել է, որ այժմ հնարավոր է Չինաստանից Հայաստան կոնտեյներային գնացքներ կազմակերպել:
Գրիգորյանը վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներ կիսվել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման հնարավորության համար։
Վրաստանը հաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ Միջին միջանցքով Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային հոսքերը մեծացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Շանհայում Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսում։
Իտալական Nova լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է իր լրագրողին, երբ նա Եվրահանձնաժողովի ճեպազրույցի ժամանակ հիշել է ԵՄ-ի կոչերը Ռուսաստանին՝ Ուկրաինային փոխհատուցում վճարելու վերաբերյալ և հարցրել, թե արդյոք Իսրայելը պետք է ֆինանսավորի Գազայի հատվածի վերակառուցումը, հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աշխատանքից ազատված լրագրողին։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կորեայի Հանրապետություն։ Ակնկալվում էր, որ նա կարող է սահմանին հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ինչպես 2019 թվականին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ երկարաձգելու ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը:
Ռուսաստանի աճող ռազմական գերազանցությունը Ուկրաինայում ստիպում է Միացյալ Նահանգներին վերանայել Կիևին ցուցաբերած աջակցությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ամերիկյան օգնությունը դադարեցվի, հակամարտությունը մոտ չէ ավարտին:
Հայաստան-Ադրբեջան երկաթուղու նկատմամբ երրորդ երկրի վերահսկողությունն անընդունելի է. Արարատ Միրզոյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև երաշխիքը փոխշահավետությունն է. Արարատ Միրզոյան
«Բուրեվեստնիկ»-ը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա, ըստ Մոսկվայի, դրա հնարավորությունների սահմանը չէ:
Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում ոչ բավականաչափ ակտիվության համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման պայմանները դեռևս ապահովված չեն:
TRIPP-ի 99 տարով շահագործումը տարբերակներից մեկն է, ընթանում են բանակցություններ ԱՄՆ-ի հետ. Միրզոյան
Խաղաղության պահպանման հստակ երաշխիքն, իմ խորին համոզմամբ, դա այն է, որ ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչը համաձայնեցվել է և դեռ կհամաձայնեցվի մնացած ուղղություններով, ձեռնտու և շահավետ է և Հայաստանին և Ադրբեջանին, և տարածաշրջանի մյուս երկրներին, Օրբելի կենտրոնի համաժողովի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի 2025. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումում:
Վլադիմիր Զելենսկին պարգևներ է հանձնել Ազգային գվարդիայի զինվորներին, որոնց զինվորական հագուստի վրա պատկերված են եղել նացիստական խորհրդանիշներով զինանշաններ:
Չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպես էր՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։
Չինաստանը մեկ տարով կդադարեցնի ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 24 տոկոս մաքսատուրքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ֆինանսների նախարարությանը։