Բաժիններ՝

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական 50.000 դրամանոցից հեռացվելու է Արարատ լեռան պատկերը (լրացված)

Որպես թուրքական «դեղին մամուլ» հայտնի OdaTV կայքը «իր անանուն աղբյուրներին» հղում անելով՝ հայտնում է, որ հայկական 50.000 դրամանոցից հեռացվելու է Արարատ լեռան պատկերը։ Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» Տելեգրամ-ալիքը:

Ըստ կայքի՝ ՀՀ կառավարությունը թղթադրամից հեռացնում է նշված պատկերները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Ավելի ուշ տեղեկացանք նաև, որ «Փաստերի ստուգման հարթակին» ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից հերքել են այդ տեղեկությունը, մասնավորապես, նշելով, որ առաջիկա տարիներին նոր թղթադրամներ տպագրելու ծրագրեր չկան։

Բաժնից հայտնել են նաև, որ այդպիսի տեղեկատվություն ստանալու կամ ճշտելու նպատակով ԿԲ-ն հարցում չի ստացել որևէ լրատվամիջոցից՝ այդ թվում նաև OdaTV-ից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս