Միացյալ Նահանգները 2025 թվականին արտաքսել է 2,5 միլիոն օտարերկրացու
2025 թվականի սկզբից ի վեր` Միացյալ Նահանգներն արտաքսել է 2,5 միլիոն օտարերկրացու, որոնցից 1,9 միլիոնը երկիրը լքել են կամավոր՝ ինքնաարտաքսման ծրագրի շրջանակներում, իսկ 600 հազարն արտաքսվել է հարկադրաբար. հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:
«600 հազար անօրինական ներգաղթյալներ մեր երկրի տարածքից արտաքսվել են 365 օրից էլ պակաս ժամանակում։ Կամավոր արտաքսված 1,9 միլիոն անձանց հետ, որոնք հեռացել են ինքնաարտաքսման եղանակով, արտաքսված անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվը գերազանցել 2,5 միլիոնը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մինչև իր իշխանության անցնելն անօրինական կերպով երկիր է մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։
ԱՄՆ-ի ղեկավարը բազմիցս հանդես է եկել ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Երդմնակալության արարողությունից հետո նա ստորագրել է հրամանագիր՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին։
Թրամփը նշել է, որ մտադիր է ապահովել անօրինական միգրանտների արտաքսման՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաընդգրկուն գործողությունը:
