Հարավասիական հանրապետության 17 տարածաշրջաններում ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները տարվա այս ժամանակի համար։
Դանիայի ավիաշոուն, որը պետք է տեղի ունենար հունիսի 9-ին, չեղյալ է հայտարարվել երկրի ֆինանսական միջոցները խնայելու համար և հետաձգվել է մինչև 2025 թվականը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Դանիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Թբիլիսիում խորհրդարանի մոտ հանրահավաք են անցկացնում՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»։
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերագույն Ռադայում երկրի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է։
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Թուրքիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունները ձևավորվել են 90-ականների սկզբին` Հայաստանի անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից ՀՀ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչելուց հետո:
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
Ողջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը։ Այս մասին հայտարարել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:
«Իրավիճակն օրհասական է, բաժանվում ենք երկու մասի՝ հայրենապահպաններ և հայրենաքանդներ, ուստի նման պայմաններում այնքան էլ ճիշտ չէ ասել քաղաքական կապիտալիզացիա, քաղաքական եզրույթից էլ կարելի է հրաժարվել»,- ասաց Սարգսյանը։
Հարցման արդյունքները վկայում են, որ թշնամական երկրում պետական քարոզը այնքան մեծ ծավալների է, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ։
Այսօր՝ երեքշաբթի, 30 ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը կայցելի Իրան։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այո, եթե Ֆրանսիայի հարաբերությունները ՌԴ-ի հետ լավանան, կամ Ռուսաստանի, այսպես ասած, հզոր վերադարձ լինի դեպի կովկասյան քաղաքականություն, և այն շրջադարձ ստեղծի առկա իրողության մեջ, Ֆրանսիան, անշուշտ, իր դիրքորոշումը կփոխի: Իսկ թե ինչ է փնտրում Ֆրանսիան Հարավային Կովկասում, բնականաբար, այս ամենը պետք է դիտարկել ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի համաձայնության համատեքստում:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի նախագահ Նավաֆ Սալամի հայտարարությունը:
Ըստ հրապարակման՝ Բրիտանիայի թագավորն այցելել է Լոնդոնի ուռուցքաբանության կենտրոն, որտեղ հանդիպել է բժիշկների ու հիվանդների հետ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
«Դա համակարգային գործընթաց է և, արևմտյան պատկերացմամբ, բաղկացած է բազմաթիվ տարրերից՝ բոլոր հակամարտությունների կարգավորում, ՌԴ ներկայության դուրսբերում։ Այս բոլոր մասերով ՀՀ քաղաքականությունը համապատասխանում է արևմտյան շահերին։ Այս դեպքում Արևմուտքի համար էական չէ, թե ինչ է զիջում կամ չի զիջում Հայաստանը, կարևորը կարգավորումն է, խնդիրների վերացումը, ինչն էլ իբրև թե փորձում է անել ՀՀ իշխանությունը։ Թեև զիջումները երբեք երկարատև ու կայուն խաղաղության չեն բերում, խաղաղություն ձևավորվում է հավասարակշռությամբ և փոխզիջումներով։ Ուստի այս ամենն ունի հստակ բացատրություն»,- ասաց վերլուծաբանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կսկսվեն՝ անկախ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի շուրջ բանակցություններից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, բայց այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում։ Այս հայտարարությունն արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դուք չեք պատերացնում, թե Տավուշում ինչ մարտական դիրքեր են զիջել թշնամուն, ինչ պաշտպանական հենակետեր, թեպետ ռազմական գործից հասկացողներն այդ ամենը շատ լավ գիտեն։ Եթե իրականում իշխանությունն ապահովեր 100 տոկոսանոց անվտանգություն, որ այդ տարածքները զիջելով՝ պատերազմ չի լինի, սա հասկանալի կլիներ, բայց այս իրավիճակում այդ տարածքների զիջումն ունենալու է աղետալի հետևանքներ։ Նիկոլի տեղադրած սյուները Հայաստանին ու հայ ժողովրդին չի պաշտպանելու թշնամու վտանգից։ Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ այս «կալոդին» պետք է հանել ու ռադ անել, կա՛մ պետք է պատրաստվել պատերազմի, չնայած սրանց հետ պատերազմի պատրաստվել, նշանակում է՝ այս գլխից կրել պարտություն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:o
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կփոխարինվեն մշակութային կամ գեղարվեստական ծրագրով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը։
Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ավելի վաղ Walla տեղեկատվական հարթակը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ ապրիլի 30-ին իսրայելական պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ շարունակելու բանակցությունները պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
Այս մասին Բուրիչը հայտարարել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ 36-ամյա կասկածյալը ձերբակալված է։
Գոհար Մելոյանն ընդգծեց՝ եթե մի իշխանություն հայտարարում է, որ ի վիճակի չէ երաշխավորելու իր պետության ցանկացած հատվածում գտնվող քաղաքացու անվտանգությունը, ապա այդ իշխանությունը չի կարող մնալ իշխանության։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Օմանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Գերմանիան։