Փաշինյանը ժամանել է ՌԴ կառավարական տուն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ կառավարական տուն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

ՌԴ այցի շրջանակներում վարչապետը կմասնակցի նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։

Ավելի վաղ, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ վարչապետի կառավարական օդանավը անցած գիշեր չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ ռուսական մայրաքաղաքի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

«Առավոտյան Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա»,-գրել էր Բաղդասարյանը։

Գիշերը Ռուսաստանի Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Ռուսական «Տելեգրամ» ալիքների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով սահմանափակումներ են մտցվել «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։

Տեսանյութեր

Լրահոս